Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:
Պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան:
ՀՀ Նախագահը երեկոյան Վարշավայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ