Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուսաստանում ապրելով՝ սիրտս ու հոգիս այստեղ է». Արա Աբրահամյան

Հուլիս 08,2016 17:59

Վաստակաշատ մանկավարժ Անահիտ Գրիգորյանն այսօր «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին հարց ուղղեց, թե Մոսկվայում, այլ հայաշատ համայնքներում ե՞րբ են բացվելու հայկական դպրոցներ, որոնք կպաստեն հայապահպանությանը: Մանկավարժը նաեւ հարցրել էր՝ արդյոք երկքաղաքացիությունը կնպաստի՞ ազգային պատկանելությունը պահպանելուն:

Արա Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն էլ ունի երկքաղաքացիություն. «Ընդհանրապես չի խանգարում, որ ես ՀՀ-ին լավ վերաբերվեմ, կամ Ռուսաստանին: Երկուսին էլ լավ եմ վերաբերվում, բայց ես Ռուսաստանում ապրելով՝ հայ եմ, արմատներս, բարեկամներս այստեղ են, իմ սիրտն ու հոգին, հավատն այստեղ է»:

Նա ասաց, որ դիմելու է բոլոր համայնքների բիզնեսմեններին,որ իրենք ներդրումներ կատարեն, մանավանդ՝ նոր տեխնոլոգիաների մեջ. «Մենք պետք է օգնենք Հայաստանի զարգացմանը, սա է մեր երկիրը: Մենք որ խոսում ենք՝ չենք խոսում բողոքելու: Մենք պետք է ապրենք ապագայով: Մենք խոսացող չենք, չարացող չենք, պետք է գործով անենք: Մոսկվայում, ՌԴ-ում 3 մլն-ից ավելի հայ կա: Շատ շատերին գիտեմ, որ կուզենան մեծ ուրախությամբ հետ վերադառնան, իրենց պայմանները այսօր այնքան էլ լավ չեն՝ ՀՀ պայմաններից: Նույնը՝ ԱՄՆ-ից, ես մի ամիս ԱՄՆ-ում էի, բոլորի հետ հանդիպել եմ: Կուզենային հետ վերադառնալ, այնպես չի, որ խոսում են Ռուսաստան կամ արտասահման՝ այնտեղ ամեն ինչ կա: Հավատացեք, մենք այստեղ կկառուցենք հզոր երկիր, պաշտպանությունը, բանակաշինությունը, անվտանգությունն ապահովենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031