Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը շփոթվեց՝ ինչպես Բրեժնեւը եւ առաջարկ արեց Սերժ Սարգսյանին

Հուլիս 08,2016 17:40

«Բրեժնեւը, որ կարդում էր, մի տող բաց էր թողնում: Իմ մոտ էլ էր….»,- «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքին այսօր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսպես արդարացրեց իր տեքստը կարդալիս տողերը շփոթելը:

Նա խոսեց քառօրյա պատերազմի, 21-րդ դարի մարտահրավերների մասին՝ ասելով. «Մենք չենք կարող անտարբեր մնալ, հանգիստ նստել եւ սպասել, թե ինչ տեղի կունենա եւ ինչ է սպասվում մեզ»:

Ara_Abrahamyan_3Արա Աբրահամյանը խոսեց նաեւ մեր երկրում առկա խնդիրների մասին. «Հայաստանը պետք է լինի տնտեսապես ու սոցիալապես հզոր եւ համախմբված: Ցավոք, հզոր լինելու համար մենք դեռեւս լուրջ ճանապարհ ունենք անցնելու: Զգալի բացթողումներ կան ՀՀ տնտեսական սոցիալական զարգացման, պաշտպանության եւ այլ բնագավառներում: Արտագաղթի կասեցման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները դեռեւս բավարար չեն»:

Նա ասաց, որ բանակաշինության մեջ լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան, որը հայտնի դարձավ հատկապես ապրիլյան պատերազմից հետո. «Իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն արատավոր այս երեւույթները բացառելու համար»:

Նա ցուցանիշներ ներկայացրեց, թե ինչքան խորն է արտագաղթը մեր երկրում: Նա ասաց, որ Հայաստանի հզորացման գործում պետք է սփյուռքն էլ ակտիվանա, գործարար միջավայրը սփյուռքի:

Ara_Abrahamyan_1Նա խոսեց հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասին՝ համոզմունք հայտնելով, որ այն կարեւոր դեր կխաղա ՀՀ ներդրումային դաշտի բարելավման վրա:

Արա Աբրահամյանը նաեւ այսպիսի առաջարկ արեց՝ մի համաժողով-քննարկում էլ կազմակերպել Արցախյան հարցի շուրջ. «Պետք է ՀՀ եւ Արցախի անվտանգության հարցերով զբաղվենք, համազգային համախմբում անենք: Պետք է ցույց տանք, որ դա ոչ միայն հայաստանցիների, այլեւ միլիոնավոր սփյուռքի խնդիրն է»:

Ara_Abrahamyan_2Նա ասաց, որ տեղեկատվական պատերազմի հարցում մենք հետ ենք ընկել, հաճախ ենք պարտվում, Ադրբեջանը քառօրյա պատերազմից հետո համագումար է արել, ողջ մեղքը բարդել մեր վրա, հայտարարություն ընդունել, ուղարկել այն բոլոր երկրների ներկայացուցիչներին, միջազգային կառույցներին: Ուստի առաջարկ արեց Սերժ Սարգսյանին, որ մենք էլ անենք՝ հրավիրենք համահայկական համաժողով. «Լավ է ուշ, քան երբեք: Միաժամանակ գտնում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել համահայկական համագործակցության համակարգող մարմին՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ»:

Նա հորդորեց բարի երթ մաղթել իրենց շարժմանը եւ ելույթի վերջում ասաց. «Հեռավոր տեղից եմ եկել՝ Ամերիկայից, ուստի այնքան լավ չեմ զգում: Քանի որ այսօր կազմակերպվել էր ժողովը, ես ելույթ պետք է ունենայի, բավականին երկար ելույթ էր, հոգնեցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031