Լրահոս
Օրվա լրահոսը

Ափաթուրայ․ ԼՂ հարցում ստատուս քվոն պետք է փոխվի՝ բանակցությունների միջոցով. «Ազատություն» ռադիոկայան

Հուլիս 08,2016 17:06

«Անշուշտ, մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք երկուսն էլ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներ են, մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից», – այսօր Վարշավայում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», – ասաց Ափաթուրայը՝ շարունակելով․ – «Նախագահները հանդիպեցին, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն»:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031