Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս տարի էլ խաղողի մթերման խնդիրներ կլինեն. Բերքը շատ է, մթերողներին քիչ է պետք (Տեսանյութ)

Հուլիս 08,2016 17:09

Կառավարության որոշմամբ ստեղծված Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ոլորտի փրկության համար վերջին հնարավորությունն է: Այսպիսի կարծիք այսօր հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նշենք, որ հիմնադրամի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 103 միլիոն 500 հազար դրամ:

Հարությունյանն ասաց, որ արդեն 10 տարուց ավելի է՝ կառավարությանը ոլորտի ներկայացուցիչները համոզում էին, որ այդ հիմնադրամը ստեղծվի. «Որովհետեւ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ խնդիրներով զբաղվում էին մի քանի նախարարություններ, դրանց կազմում կառույցներ, եւ հիմա ամբողջ իմաստն այն է, որ հավաքվի մի տանիքի տակ: Հիմնադրամը ստեղծվեց այն ժամանակ, երբ արդեն կային կառույցներ, որոնք լավ աշխատում էին: Միջազգային կառույցները պնդեցին, որ ստեղծվի նման հիմնադրամ, հակառակ դեպքում իրենք չէին ֆինանսավորի: Գաղափարը լավն է, փող կարծես կա, մնում է որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը լինի այնպիսին, եւ սրտացավ, որ միջոցները չփոշիանան, նպատակային ծախսվեն: Որքանով կհաջողվի, չեմ կարող ասել: Սա վերջին հնարավորությունն է, եթե սա էլ չստացվի, չգիտեմ ինչ կլինի»:

Անդրադառնալով խաղողի մթերման այն խնդիրներին, որ գործարանները չեն կարողանում վճարել գյուղացիների պարտքերը, Ավագ Հարությունյանն ասաց, որ այս տարի էլ լավ բերք կա, բայց մթերելու հետ կապված խնդիրներ կլինեն նորից:

«Այս տարի էլ լավ բերք կլինի ու բացի այս, վերջին 4-5 տարվա տնկած այգիներն այս տարի լիարժեք բերք են տալու: Սա, մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: Անցած տարի այս ժամանակ գործարարները, եթե ռեսուրս ունեին խաղող մթերելու, չնայած, որ չունեին, բայց խնդրելով, աղաչելով, ստիպելով, դա եղավ: Բայց այս տարի այդ ռեսուրսը ընդհանրապես չկա»,-ասաց Հարությունյանը:

Միության նախագահի ներկայացմամբ՝ թեեւ, մթերված խաղողի դիմաց գյուղացիների պարտքի մեծ մասը վճարվել է գործարանատերերի կողմից, բայց դա արվել է գործարանների վերջին վարկային միջոցների մարման ռեսուրսների հաշվին. «Հիմա, ես որեւէ մի գործարան չգիտեմ, որ կարիք ունի այնքան խաղողի, որքան որ ամեն տարի վերցրել է: Բոլորի հետ քննարկում ենք խնդիրները, մեր կոլեգաներն են, մենք էլ շատ վատ ենք զգում, որ չենք կարողանում վճարել գյուղացուն, որի համար 200 հազար դրամը մեծ գումար է, ոչ թե չենք ուզում տալ, այլ չենք կարողանում, չի ստացվում: Անգամ եղած վարկային պարտավորությունները չենք կարողանում կատարել: Այս տարի նորից կստիպեն վերցնել»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031