Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարության անհարգալից պատասխանը ազգային փոքրամասնությանը

Հուլիս 08,2016 17:01

Տեղի է ունեցել ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նիստը

Այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի նիստը։ Նիստին ներկա էին Հայաստանի եզդիական, քրդական եւ ասորական ների ներկայացուցիչները, ովքեր ԲՀԿ ղեկավար կազմի հետ քննարկեցին իրենց համայնքներին առնչվող մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, ասորական համայնքի հոգեւոր առաջնորդ հայր Նիկոդինը բարձրացրեց երրորդ կարգի վթարայնության աստիճանում գտնվող՝ Արզնի գյուղի 1840 թվականին կառուցված եւ երբեւէ չվերանորոգված ասորական եկեղեցու վերանորոգման խնդիրը, ինչի կապակցությամբ ասորական համայնքը պաշտոնապես դիմել էր Մշակույթի նախարարություն եւ ստացել պատասխան, որ Հայաստանի տարածքում շատ ավելի արժեքավոր եկեղեցիներ կան։ Ըստ հայր Նիկոդինի՝ եկեղեցին գործող է եւ վթարայնության աստիճանը անվտանգության լուրջ խնդիրներ է առաջացնում։

Քրդական համայնքի ներկայացուցիչները խոսեցին իրենց համայնքներում ազգային փոքրամասնության խնդիրների՝ մասնավորապես, գոնե մեկ մշակութային կենտրոն ունենալու մասին, ինչը հնարավորություն կտա պահպանել ազգային իրենց մշակույթը։ Եզդիական համայնքը բարձրացրեց մի շարք հարցեր, մասնավորապես՝ եզդիաբնակ գյուղերի հանրակրթական դպրոցներում իրենց մայրենի լեզվի դասավանդման հետ կապված խնդիրներն ու նաեւ եզդիերենով դասավանդող ուսուցիչների վճարման հարցը։ Առաջարկ եղավ դիմել գիտության եւ կրթության նախարարությանը՝ առաջարկելով պայմանագիր կնքել ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչների հետ, ում, համաձայն սահմանված կարգի, ուսման առաջին տարվա վարձը տալիս է պետությունը, որպեսզի վերջիններս պարտավորություն ունենան ուսումն ավարտելու հետո առնվազն երեք տարի աշխատել իրենց համայնքներում։ Համայնքի ներկայացուցիչներն առաջարկեցին նաեւ հանրակրթական դպրոցներում եզդիերենի դասավանդման համար նախատեսված խմբակներին հատկացվող գումարների օգտագործման առավել արդյունավետ տարբերակ՝ մի քանի համայնքի համար մեկ միասնական կիրակնօրյա դպրոց կազմակերպել, ինչը նաեւ նշյալ ազգային փոքրամասնության կրոնի եւ մշակույթի պահպանման եւ ուսուցման կենտրոն կարող է դառնալ։

Եզդիական համայնքի ներկայացուցիչները դիմեցին նաեւ ԱԺ քաղաքական ուժերին՝ կոչ անելով միանալ ԲՀԿ-ի օրենսդրական նախաձեռնությանը՝ եզդիների հանդեպ Հյուսիսային Իրաքում տեղի ունեցածը ցեղասպանություն որակելու համար։

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները վստահեցրեցին, որ ակտիվորեն զբաղվելու են նշյալ բոլոր հարցերով, որպեսզի գոնե այն նվազագույն խնդիրները, որ հնարավոր է լուծել՝ կարճ ժամկետում իրենց լուծումը ստանան։

 ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031