Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվել է հարկային տեսուչների ամրակցումը` հարկ վճարողների ցանկերին

Հուլիս 08,2016 16:45

Հսկողության թիրախների բացահայտմամբ և հասցեական ստուգումների կազմակերպմամբ իրականացնել բացառապես ռիսկի կառավարման վրա հիմնված վարչարարություն. պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականն է հարկային տեսչություններին: Գործընթացն առավել հասցեական դարձնելու նպատակով համակարգում մեկնարկել են վարչարարական, կազմակերպչական և կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, ըստ Կազմակերպման և հսկողության վարչության բաժնի պետ Ստեփան Ավագյանի, օպտիմալացվել են տարածքային հարկային տեսչությունների հսկողական գործառույթ իրականացնող ստորաբաժանումները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով հարկային հսկողությունն առավել թիրախավորված և արդյունավետ իրականացնելու նպատակով ընթացակարգային փոփոխություններ են կատարվել տեսչությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում, որպեսզի նվազագույնի հասցվեն հսկողական գործառույթ իրականացնող ծառայողների շփումները հարկատուների հետ: 2016 թվականի մարտից ընդհանրապես վերացվել է հարկ վճարողների ցանկերի ամրակցումը հսկողական բաժինների աշխատակիցներին:

Ստեփան Ավագյանի տեղեկացմամբ` հարկային ծառայողը տնտեսվարողին կարող է այցելել բացառապես ստուգման հանձնարարականի առկայության դեպքում: Հարկային տեսչություններում ներդրվել է նաև տնտեսվարողներին հարկային կարգապահության խնդիրների վերաբերյալ հեռախոսազանգերի միջոցով իրազեկումների նոր մշակույթ. «Ընդ որում, իրազեկումներն իրականացնում են բացառապես հսկողական գործառույթ չունեցող աշխատակիցները»,-նշել է Ստեփան Ավագյանը: Ծանուցումների դեպքում էլ առաջնահերթությունը տրվում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստերին: Կարևորելով ծանուցումների համակարգի զարգացումը որպես հարկ վճարողի կողմից ինքնահայտարարագրման միջոցով հարկային պարտավորությունների ճշտման արդյունավետ գործիք, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում վերլուծությունների և ծանուցումների կատարելագործման, միասնական մոտեցումների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և իրականացման նպատակով տեսչություններում կիրառվում է նոր մեխանիզմ. վերլուծական խմբի կողմից ռիսկային գնահատված և ստուգման ենթակա հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայողի ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրով՝ այդպիսով բացառելով մարդկային գործոնը:

 

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031