Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ ԱԳ նախարարների` օրերս արված հայտարարությանը, որով աջակցություն են հայտնում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Փորձում են ինչ-որ կերպ նվազագույնի հասցնել բռնությունը եւ վերակենդանացնել Մինսկի գործընթացը: Հիմա այն վերակենդանացված է եւ փորձում է հանդես գալ անվտանգության քաղաքական ձեւաչափում, այսինքն` ներազդել հակամարտության գոտում անվտանգության վրա եւ բռնության ռիսկերը հասցել նվազագույնի»,-նկատեց Իսկանդարյանը:
Ըստ նրա` Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Բելառուսի համար Արցախի հակամարտության խնդիրն այնքան էլ մեծ նշանակություն չունի, առավել ակնառու է ռուսական գործոնը:
Իսկանդարյանն ասաց, որ Ադրբեջանի վրա ներազդելու քաղաքական գործիքներ չկան, ապա հարցադրում արեց` ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հանկարծ որոշի, թե չի շարունակելու ներկայիս քաղաքականությունը. «Այս համատեքստում կարծում եմ, որ, ցավոք, բռնություն կլինի, ժամանակ առ ժամանակ էսկալացիան կբռնկվի: Կլինի ոչ մեծ պատերազմ, թե երբ` չգիտեմ, իսկ իրական պատերազմի չեմ սպասում: Բայց որ այս ամենը կտրուկ կվերջանա, հիմքեր չեմ տեսնում: Միակ բանը, որն ինձ հետաքրքրում է, նավթի գներն են, որոնք անմիջական կազդեն էսկալացիայի հաճախականության եւ չափերի վրա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ