Հուլիսի 8-ին առավոտյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա: Այդ պատճառով նշված հատվածում երթեւեկը կատարվել է շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ քիչ առաջ հիմնական, սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհով ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ