Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Կենտրոնական բանկը չինական յուանով ներդրումների հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով կազմակերպել է համաժողով

Հուլիս 08,2016 15:09

2015 թ. նոյեմբերի 30-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) խորհրդի նիստին որոշվեց չինական յուանը 2016 թ. հոկտեմբերի 1-ից ներառել Փոխառության Հատուկ Իրավունքի (ՓՀԻ) արժութային զամբյուղի մեջ: Միջազգային առևտրում չինական յուանի դերի շարունակական աճը, Չինաստանի Ազգային Բանկի կողմից օտարերկրյա ներդրողների համար յուանի շուկա մուտք գործելու սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև ԱՄՀ կողմից ՓՀԻ զամբյուղի մեջ չինական յուանի ներառումը շարժառիթ են հանդիսացել աշխարհի մի շարք երկրների կենտրոնական բանկերի կողմից չինական յուանով ներդրումների հնարավորություններն ուսումնասիրելու և այդ շուկա մուտք գործելու համար:

ՀՀ Կենտրոնական բանկը չինական յուանով ներդրումների հնարավորությունները, առկա ռիսկերն ու խնդիրներն ուսումնասիրելու նպատակով հուլիսի 7-8 ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել է կենտրոնական բանկերի համաժողով` «Չինական յուանով ներդրումների հեռանկարները» թեմայով: Համաժողովը կազմակերպվել է Միջազգային հաշվարկների բանկի (BIS) աջակցությամբ, որի ընթացքում իրենց փորձն են ներկայացրել Amundi Asset Management, BIS, Clearstream քլիրինգային կազմակերպության, HSBC, Bank of China և People’s Bank of China առաջատար մասնագետները: Համաժողովին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Ալբանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Լեհաստանի, Բելոռուսի, Չեխիայի, Չինաստանի, Լիբանանի, Հնդկաստանի, Ղրղզստանի, Ինդոնեզիայի կենտրոնական բանկերի, ԱՄՀ ու Եվրոպական Վերակառուցման և Զարգացման  Բանկի ներկայացուցիչները:

Համաժողովին քննարկվել են Չինաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկայի կառուցվածքին ու առանձնահատկություններին, բարձր վարկանիշով ֆինանսական գործիքներում ներդրումների հնարավորություններին և դրանցում ներդրումների իրականացման հետ կապված խնդիրներին ու ռիսկերին առնչվող հարցեր:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031