Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է ՄՕԿ-ի ներկայացրած եւս երեք ծանրորդների անուններ, որոնց՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ անալիզների վերահետազոտման նախնական արդյունքներով փորձանմուշի սրվակներում արգելված նյութ է հայտնաբերվել:
Նրանց մեջ նշված է նաեւ Տիգրան Գ. Մարտիրոսյանի անունը: Մյուս երկու ծանրորդներն են` ադրբեջանցի Սարդար Հասանովը եւ թուրք Սիբել Օզկանը: Այս երեք մարզիկներին նույնպես ժամանակավորապես չի թույլատրվում մրցումների մասնակցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ