Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը հրավիրում է ավիատոմսերի գների տատանումների վրա (Տեսանյութ)

Հուլիս 08,2016 14:49

Ավիափոխադրումների ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունները Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մտահոգությունն են առաջացնում: «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում պարոն Մինասյանն անդրադարձավ քաղավիացիայի ոլորտում գնագոյացման մեխանիզմներին ու ավիատոմսերի գրեթե կրկնակի թանկացմանը:

«Մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա էկոնոմիկայի նախարարության եւ տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի, ինչպես նաեւ այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Այսօր պարոն Մինասյանը մասնակցում էր Ձեռներեցության հարցերով եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստին, որն անցկացվեց փակ դռների հետեւում: Լրագրողները մասնակցեցին միայն արարողակարգային մասին:

Էկոնոմիկայի նախարարին հիշեցնելով ռուսական սահմանակետերում առկա կոռուպցիայի մասին, որին շատ հաճախ բախվում են հայ գործարարները, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է անում հայկական կողմը ռուսական կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ այն լուրջ խնդիր է եւ առաջին անգամ չէ, որ այդ հարցը բարձրացվում է: Նախարարը նաեւ ասաց, որ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փորձում է օպերատիվ միջամտություններ անել, սակայն այն, ինչ կապված է ռուսական տարանցիկ հատվածներում կոռուպցիոն երեւույթների հետ, ապա ռուսական իշխանությունների հետ համատեղ պետք է համակարգային լուծում տրվի:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով այս օրերին Լարսի անցակետի փակման պատճառով  գործարարների մոտ առաջացած խնդիրներին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ երեւույթը բացասաբար է ազդում բեռնափոխադրման, առեւտրաշրջանառության վրա հատկապես այս սեզոնին: Թե որքան վնասներ են կրել ճանապարհի պատճառով, պարոն Մինասյանն ասաց, որ դեռեւս հաշվարկներ չկան, քանի որ ամեն րոպե իրավիճակ է փոխվում:

Նախարարի խոսքերով՝ Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը հանձնարարական է ստացել, որպեսզի գոնե արդեն տեղ հասցված ապրանքն արագ իրացվի, քան նախկինում էր, երբ անցնում էր իրացման համար նախատեսված ընթացակարգերով:
Արծվիկ Մինասյանի խոսքերով, կառավարությունը Վերին Լարսի խնդիրը լուծելու մեխանիզմներ է մշակում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031