Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները Բաքվի պարտությունն են

Հուլիս 08,2016 17:30

«Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքը Բաքվի դիվանագիտական պարտությունն էր, հիմա նրանք ստիպված են համաձայնվել դիտորդների թվի ավելացմանը եւ ԼՂՀ կարգավիճակի փաստացի բարձրացմանը, ինչը ապացուցեց ԼՂՀ նախագահի հետ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը:

Իսկ սահմանային միջադեպերի հետաքննության եւ կանխարգելման մեխանիզմները արդեն իսկ օրակարգում են, որքան էլ դրան ընդդիմանա Բաքուն»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը` ամփոփելով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացված Սարգսյան-Ալիեւ մակարդակով հանդիպումների արդյունքները:

Թեմայի մանրամասները

 

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031