Ռուսաստանի Դաշնության իրավապահ համակարգի աշխատակիցների կազմակերպած գործողությունների հետևանքով Դաղստանում 9 ահաբեկիչ է սպանվել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։
Հաղորդվում է, որ իրավապահների հնչեցրած հանձնվելու հորդորներին ի պատասխան, ահաբեկիչները կրակ են բացել։ Տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է 9 ահաբեկիչ։ Լրատվամիջոցի համաձայն՝ սպանվածների թվում է նաև «Մախաչկալա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Հուսեյն Թահիրովը։
Ոստիկանության և ահաբեկիչների բախումների հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, ևս 3-ը վիրավորվել է։