Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո

Հուլիս 08,2016 12:46

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ լարվածություն պետք է սպասեինք, քանի որ Ադրբեջանի ստրատեգիան հետեւյալն է`անել ամեն ինչ, որ միջազգային վեհաժողովները քննարկման վերցնեն ԼՂՀ հարցը, որպես թեժ կոնֆլիկտ»,- «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, այսօր Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ադրբեջանն էլ արդեն երկու օր է ոտնձգություններ է կատարում: Հիշեցնենք, նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրեր առաջ հայտարարել էր, որ Վարշավայում հավանական է` կայանա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում:

ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություներն են, բայց Թուրքիան եւ Ադրբեջանը Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, փորձելու են ամեն ինչ անել`ԼՂՀ հարցն առաջին պլան մղելու համար: «Բայց բարեբախտություն է այն, որ Թուրքիան քիչ հարգված պետություն է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի շրջանում, եւ ՆԱՏՕ-ն ու Վաշինգտոնը նրբանկատորեն են մոտենում Հայաստանի հետ հարաբերությունների պահպանմանը: Այդ հիասթափությունն Ալիեւին կարող է դրդել արկածախնդրության, բայց շատ բան է կախված ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններից»:

Որքանո՞վ Ադրբեջանի վերջին ոտնձգությունները կվերաճեն ավելի մեծ գործողությունների, Ստեփան Սաֆարյանը դեռ դժվարանում է ասել: «ՌԴ-ն լայնածավալ պատերազմում մի դեպքում կարող է շահագրգիռ լինել`եթե շահողն ինքն է, բայց, քանի որ դրանում շատ կողմեր խառնված կլինեն ու ելքը դժվար է կանխատեսել, ՌԴ-ն, հավանաբար, կնախընտրի լոկալ պատերազմները»,- ասաց բանախոսը`Ադրբեջանի կողմից նոր ռազմական ոտնձգությունները պայմանավորելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունների հստակեցման ընթացքից:

Արդեն իսկ հայտնի է, որ գագաթաժողովի վերջնական փաստաթղթում նախատեսվում է ՌԴ-ն հռչակել իբրեւ «ռազմավարական սպառնալիք»: Ինչպիսի՞ն կլինի ՌԴ-ի արձագանքը, դրանով էլ կարելի կլինի պայմանավորել գործողությունների հետագա ընթացքը:

Տեսականորեն, Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը, բանախոսի կարծիքով, հնարավորություն կա, որ համանախագահներն արդյունքի շփման գծում հասնեն հետաքննող մեխանիզմների տեղակայման մասով, քանի որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը համընկնում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031