2016թ. հուլիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Դուդան ասել է, որ ՆԱՏՕ-ի ուժեղացումը Արևելյան Եվրոպայում պետք է զուգակցվի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացմամբ. «Վարշավայի գագաթնաժողովը մեծ հնարավորություն է նոր լիցքեր հաղորդել «Բաց դռների» քաղաքականությանը, ինչպես նաև համագործակցել մեր գործընկերների հետ։ Մենք կողմ ենք ՆԱՏՕ-ի ուժեղացված մասնակցությանն Արևելյան Եվրոպայում։ Դա նշանակում է հարաբերությունների խորացում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ»։