Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչն է սեպ խրում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ

Հուլիս 08,2016 16:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է ռուսաստանցի փորձագետ,
«Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ո՞ր փուլին ենք հասել: Ի՞նչ արդյունքներ կարելի է նշել` ամփոփելով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացված նախագահների մակարդակով հանդիպումները, դրանք ի՞նչ նշանակություն ունեցան, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն ի՞նչ նշանակություն ուներ: Այս հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ կողմերը հաստատում են Վիեննայի պայմանավորվածությունները, բայց նշվում էր միայն հակամարտության գոտում դիտորդների քանակի ընդլայնման մասին, ոչ թե մյուս մեխանիզմների ներդրման:

– Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքը Բաքվի դիվանագիտական պարտությունն էր, հիմա նրանք ստիպված են համաձայնվել դիտորդների թվի ավելացմանը եւ ԼՂՀ կարգավիճակի փաստացի բարձրացմանը, ինչը ապացուցեց ԼՂՀ նախագահի հետ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը: Իսկ սահմանային միջադեպերի հետաքննության եւ կանխարգելման մեխանիզմները արդեն իսկ օրակարգում են, որքան էլ դրան ընդդիմանա Բաքուն:

– Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում մեկն է` ձգձգված հակամարտության շուտափույթ կարգավորումը՝ Երեւանում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի շտապողականությունը, իսկապե՞ս Մոսկվան ցանկանում է երկարաձգվող ԼՂ հակամարտության լուծում:

– Հակամարտության կարգավորման` «շուտափույթ» բանաձեւը թողնենք Մարիա Զախարովայի խղճին: Ռուսաստանի` բազմիցս արտահայտած դիրքորոշման հիմքում ավելի սթափ ու ճշգրիտ բանաձեւը «մոտալուտ հնարավորն» է: Ոչ ոք հանուն հաշվետվություն ներկայացնելու ու նշումներ ստանալու համար չի շտապելու:

– Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձեւավորելու մասին համաձայնագիրը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը վստահեցնում էր, թե այն չի առնչվում Ղարաբաղին, եւ ԼՂՀ-ին սպառնացող վտանգի դեպքում կկիրառվեն հայկական ՀՕՊ-ի միջոցները: Բայց մեզանում նաեւ մտահոգություններ կան, որ դա մի փաստաթուղթ է, որը Ղարաբաղին միայնակ է թողնում Հայաստանի հակաօդային պաշտպանության իրավական տարածքից, մինչդեռ Հայաստանն ու Ղարաբաղը ունեն մեկ միասնական անվտանգության համակարգ, եւ ՀՕՊ-ը նույնպես պետք է միասնական լինի: Իսկ նշյալ համաձայնագիրը սեպ է խրում Հայաստանի եւ Ղարաբաղի ՀՕՊ-երի միջեւ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սեպ է խրում ոչ թե համաձայնագիրը, այլ նրա մեկնաբանությունը` որպես համաձայնագիր, որը իբրեւ թե թողնում է ԼՂՀ-ն Հայաստանի ՀՕՊ-ից դուրս: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց այն փաստը, որ այդ ՀՕՊ-ը բացառեց Ադրբեջանի կողմից խոշոր ավիացիայի օգտագործումը:
Բացի այդ, կրկնեմ հարյուրերորդ անգամ. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ գլխավոր սեպը Հայաստանի կողմից ԼՂՀ-ն չճանաչելն է, որը նրան թույլ չի տալիս օրինականացնել իր ռազմական հարաբերությունները ԼՂՀ-ի հետ:

– Ի՞նչ կարելի է սպասել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից: Կարո՞ղ ենք պնդել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սառույցն, այնուամենայնիվ, սկսեց հալչել, եւ ի՞նչ ակնկալի դրանից Հայաստանը:

– Պետք է սպասել հարաբերությունների հաջորդ, կոպիտ խախտմանը Թուրքիայի կողմից: Հայաստանի համար որեւէ վտանգ այս մակերեսային հաշտեցման մեջ ես չեմ տեսնում: Հայաստանը չէ՞ որ որեւէ կրիմինալ չի տեսնում նրանում, որ Հայաստանի զբոսաշրջիկները մեկնում էին Թուրքիա, եւ թուրքական տեքստիլն ու կենցաղային քիմիան լայնորեն վաճառվում են Երեւանում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Կոլերովը բանիմաց ու դատող մարդ է, Ղարաբաղի ժամանակին ճանաչումը, երբ ազերը քանդված վիճակում էին, խնդիրը ամենատրամաբանական ու հասկանալի ճանապարհով կտաներ: Ռուսները սակայն վարպետորեն օգտագործեցին պահը (հիմնականում Լեւոնի միջոցով!), հարցն առկախելով ու այդ հաղթանակը իրենց համար հզոր գավազան դարձնելով, թե մեր թե ազերի գլխին: Հիմա արդեն մյուս հզորները ձգտում են ցանկացած ձեւով չեզոքացնել այդ լծակը (կամ էլ իրենց ձեռքն առնել:) Հայերը պիտի հստակ գիտակցեն խաղի լրիվ իմաստը, որպիսզի կարողանան լարի վրա հավասարակշռություն պահպանել: Բոլոր դեպքերում, ծանր օրեր են սպասվում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031