Վրաստանի Բաթումի քաղաքում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող Թուրքիայի Հանրապետության երեք քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Լրատվամիջոցի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների ձերբակալության մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդվում է, որ Թուրքիայի քաղաքացիները մեղադրվում են տարբեր հանցանքներ գործելու համար՝ առողջությանն առանձնապես ծանր վնաս հասցնելու, զինված հարձակում և շորթում իրականացնելու մեջ։
Տվյալ պահին Վրաստանի իրավապահները համապատասխան գործողություններ են նախապատրաստում ձերբակալվածներին Թուրքիային արտահանձնելու ուղղությամբ։