Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. միայն ձերբակալությունները, ռեպրեսիվ քայլերը բավարար չեն. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 08,2016 12:01

«ՉԻ» զրուցակիցն է Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։    ՝

– Երբ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իշխանությունները միանգամից արդարանում են, թե պետք է այդ ամենն անել առանց ցնցումների, այլապես՝ եթե սկսեն ձերբակալություններ, դա կարող է վատ անդրադառնալ։ Ձեր կարծիքով, իշխանությունները նման հայտարարություններով արդարացնում են իրենց անգործությունը, թե՞ իրոք կոռուպցիայի դեմ պայքարը պետք է տանել անցնցում, ավելի սահուն։

– Հայտնի փաստ է՝ Հայաստանում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ։ Այնպես որ, միայն ձերբակալությունները, ռեպրեսիվ քայլերը բավարար չեն։ Եթե դու ձերբակալում ես, բայց համակարգը չի փոխվում, կոռուպցիան, միեւնույն է, մնալու է, եւ ձերբակալվածի փոխարեն կգա մեկ ուրիշը, որը թեեւ ինչ-որ դասեր կքաղի, բայց եւ կշարունակվի կոռուպցիան։ Բայց մյուս կողմից ասեմ, որ ձերբակալություններ ամեն դեպքում անհրաժեշտ են։ Ու չեմ կարծում, որ այդ ձերբակալությունները ցնցումների կհանգեցնեն։

Հիշում եք՝ մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի արդեն իսկ ձերբակալել են, բայց՝ դրանից որեւէ ցնցում չեղավ։ Այնպես որ, ցնցումը պետք է համակարգում լինի՝ համակարգը փոխելու միջոցով։ Թե դա ինչ ձեւով կարվի, պատրաստի դեղատոմս չկա։ Այդ դեղատոմսը կարող է գրել իշխանությունը, որն ունի ինֆորմացիա, այսինքն՝ իրենք շատ լավ գիտեն, թե ով ինչով է զբաղված, ովքեր են կոռուպցիոն շղթաներում, որ պետական պաշտոնյան ինչ բիզնես ունի, եւ ելնելով այդ ինֆորմացիայից, պետք է որոշեն՝ շարունակում են նույն կերպ՝ երկիրը տանելով կործանման, թե կանգ են առնելու։ Այդտեղից էլ կսկսվի քաղաքական ու տնտեսական դաշտերի ապամոնոպոլիզացումը, ազատականացումը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031