Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի գումար բավարար չի, որպեսզի այդպիսի վնասվածք ունեցող վիրավորի բուժեն. «Ժողովուրդ»

Հուլիս 08,2016 11:55

Քանի որ զինվորի առողջական խնդրին թեժ արձագանքել էր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ուստի «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչ տեղեկություն ունի նա, ի՞նչ վիճակում է գտնվում զինվորը։

«Արմանի հետ ես անընդհատ խոսում եմ։ Վերջին անգամ այսօր եմ ֆեյսբուքով խոսել։ Ֆեյսբուքով գրել եմ, նա պատասխանել է, որ դեռեւս այն կլինիկայում է, որտեղ ֆիզիոթերապեւտիկ բուժում չեն անում։ Մի քանի օր առաջ պառկելախոցը նորից վիրահատեցին։ Անհամբեր սպասում եմ, որ տեղափոխեն «վերականգնողական կենտրոն»,- տեղեկացրեց Բախշյանը։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կարիք կար տեղափոխել Արմանին Գերմանիա, չէ՞ որ շատ վիրավոր զինվորներ կան, որ այստեղ են շարունակել իրենց բուժումը եւ որոշակի դրական արդյունքի են հասել։ Երեւանի ավագանու անդամն ասաց. «Որոշ վիրավորների մոտ փոփոխություն կա, բայց նրանք չունեն այն լուրջ խնդիրը, որն ուներ Արման Լազգյանը։ Նրա ողնուղեղը վնասված է, դա շատ լուրջ խնդիր է։ Ի վերջո, ծնողները հավատում են, որ Գերմանիայում իրենց որդու բուժումն ավելի արդյունավետ կլինի։ Ոչ մեկ չի կարող ծնողին համոզել հակառակը»։

Նշենք, որ Արման Լազգյանն այս պահին իր ծնողների հետ գտնվում է Գերմանիայում։ Սակայն դեռեւս ֆիզիոթերապեւտիկ բուժում չի ստացել։ Նա սպասում է, որ իրեն հրավիրեն վերականգնողական կլինիկա՝ բուժումը շարունակելու համար։

Այս ողջ պատմությունից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Բախշյանը մի դաս է քաղել. «Ոչ մի գումար բավարար չի, որպեսզի այդպիսի վնասվածք ունեցող վիրավորի բուժեն։ Այնտեղ երկարատեւ տարիների բուժում է պահանջվում։ Հայաստանը՝ որպես պետություն, լավ կլինի այդ սարքավորումները մեր հիվանդանոցներում տեղադրի, որպեսզի ստիպված չլինենք արտերկրում բուժում փնտրել»։

Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031