Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016թ. հուլիսի 8-ին ժամանել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղ կմասնակցի այսօր մեկնարկելիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել հարցեր, որոնք վերաբերվում են ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս կայունության ամրապնդմանը, ահաբեկչության դեմ միջազգային պայքարին և այլն։
Լրատվամիջոցի համաձայն՝ Ադրբեջանը որոշակի ներդրում ունի Աֆղանստանում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելության հարցում. այդ երկրի 90 զինծառայող այժմ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում։