Լրահոս
Օրվա լրահոսը

Վրդովվել ենք, թե ինչո՞ւ է մարդն իր հիասթափության մասին բարձրաձայն ասում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2016 11:47

Համընդհանուր քննադատության թիրախ է սոցցանցում իր էմոցիաները ներկայացնելու անզգուշություն ունեցած մի ռեժիսոր: Նա հրապարակայնորեն իր հիասթափությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունից (այն է՝ հայրենիքից) եւ ցանկություն հայտնել րոպե առաջ հեռանալ երկրից՝ բնակարանը շտապ վաճառելուց անմիջապես հետո։

Ի՞նչ է պատահել։ Վրդովվել ենք, թե ինչո՞ւ է մարդն իր հիասթափության մասին բարձրաձայն ասում։ Սարկազմ, սրամտություններ, թունոտ արտահայտություններ… Ինչ է թե՝ ասածի տոնայնությանը համաձայն չենք, գուցե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նման հայտարարությունների հանդեպ ավելի՞ զգայուն ենք։

Մի հրաշալի գիտնական հարեւան ունեինք, որը մեր գրեթե ամեն հանդիպման ժամանակ հետաքրքրվում էր՝ ինչպե՞ս կարող է ազգությունը փոխել, քանի որ «հայ» կոչվելն իր համար այլեւս անկարելի է։ Դա լսել եմ մոտ 20 տարի առաջ, լսում եմ նաեւ այսօր։ Մարդն ինչպես կար, այնպես էլ մնացել է՝ հայկական կապույտ անձնագրով։ Ազգանունն էլ «յան»- ով է ավարտվում։

Կա՞ մեզնից մեկը, որը երբեք չի լսել հենց հայի շուրթերից, որ «մեզ պետք է վառել», որ «մեզ քիչ են կոտորել», որ մենք այսպիսին ու այնպիսին ենք, որ հայերի նման նախանձ, չկամ ազգ չկա, որ… Հետո՞ ինչ։ Դառնացած, զայրացած կամ հուսահատված մարդիկ կարող են ասել այն, ինչ մեկ այլ իրավիճակում, մեկ այլ պահի թերեւս չէին ասի կամ հարմար չէին գտնի բարձրաձայնել։ Ընտանիքում, վեճի ժամանակ, եթե ասված ամեն բառի հետեւից ընկնես, ընտանիքը մեկ օր էլ չի դիմանա։

Բոլորս էլ գիտենք մարդկանց, ովքեր հուսահատվել են, հիասթափվել են, կարող ենք ընդունել կամ մերժել նրանց հիմնավորումները, սակայն «սարսափելի» հայրենասերների ողջ բանակով հարձակվել նրանց վրա՝ իբրեւ պոտենցիալ դավաճանի, պակաս սարսափելի չէ։

Ի դեպ, հայրենիքից հեռանալու, ընդ որում՝ նեղացած հեռանալու «ավանդույթը» եղել է միշտ, բոլոր դարերում եւ բոլոր ժողովուրդների մոտ։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031