ԱՄՆ-ի Դալաս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել անհայտ անձանց և քաղաքի ոստիկանության աշխատակիցների միջև, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 4 և վիրավորվել 7 ոստիկան։ Այս մասին տեղեկացնում է abc news-ը։
Քաղաքում իրավիճակը լարվել է, երբ մի քանի օր առաջ Լուիզիանա և Մինեսոտա նահանգներում ոստիկանության ձեռնարկած տարբեր գործողությունների հետևանքով սպանվել էին երկու սևամորթ աֆրոամերիկացիներ։ Այդ դեպքերը լուրջ դժգոհություն են առաջացրել ԱՄՆ-ում։
Հաղորդվում է, որ ոստիկանների ուղղությամբ կրակ է բացել երեք հոգի, նրանց նպատակն է եղել որքան հնարավոր է շատ վնաս հասցնել ոստիկաններին։ Տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկն արդեն ինքնակամ ներկայացել է քաղաքի ոստիկանություն, մյուս երկուսին էլ ձերբակալել են ԱՄՆ հատուկ ջոկատայինները։
Դալասի դեպքերի կապակցությամբ ԱՄՆ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Դալասում տեղի ունեցածի մանրամասներն արդեն ներկայացվել են երկրի նախագահ Բարաք Օբամային։
Կարդացեք նաև