Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատը 24 միլիոն 112 հազար դոլար կտրամադրի Հայաստանին

Հուլիս 08,2016 11:27

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությանը և մեր տարածաշրջանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու առաջարկին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի պաշտոնական կայքը։

Կայացված որոշման համաձայն՝ ԱՄՆ Սենատը համաձայնվել է 24 միլիոն 112 հազար ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունը և 10 միլիոն 936 հազար ԱՄՆ դոլար Ադրբեջանին։ Նշվում է, որ այդ գումարները չպետք է ծախսվեն ռազմական նպատակներով։

Նախատեսվում է մեկական միլիոն դոլար տրամադրել երկու երկրների արտաքին ռազմական ֆինանսավորման և ևս 600 հազար դոլար՝ երկու երկրների միջազգային ռազմական կրթության վերապատրաստման համար։

Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել, որ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող ամենաշատ փախստականներ ընդունած եվրոպական երրորդ երկիրն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031