Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարշավյան բեկումը. ուր է մնում Հայաստանը. «Ժամանակ»

Հուլիս 08,2016 11:03

Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմեկնարկի ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Գագաթնաժողովի օրակարգում կլինեն առանցքային հարցեր, որոնք վերաբերելու են թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հեռանկարներին, նոր մարտահրավերներին, անելիքներին:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հրապարակվեց Եվրամիության անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ հանգուցային կետն այն էր, որ Ռուսաստանը դիտվում է ԵՄ ռազմավարական մարտահրավեր:

Ի՞նչ է որոշելու այս ուղղությամբ ՆԱՏՕ-ն: Ռուսաստանը կրկին կհռչակվի՞ մարտահրավեր, թե՞ ՆԱՏՕ շրջանակում այն արդեն կդիտվի պարզապես որպես սպառնալիք: Համենայնդեպս, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ խորհրդատվական մի շարք փաստաթղթերում, որ մշակել են դաշինքի հետ սերտորեն աշխատող եվրաատլանտյան տարբեր վերլուծական կենտրոններ, անհրաժեշտություն է համարվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կոշտացումը, անվտանգության միջոցառումների ընդլայնումն ու առարկայացումը, պատժամիջոցների խստացումը, արևելաեվրոպական գծով՝ ներառյալ Մերձբալթիկան և Սևծովյան շրջանը, ՆԱՏՕ պաշտպանական կարողությունների ընդլայնումն ու ռեսուրսների ծավալումը:

Ի՞նչ որոշումներ կլինեն այս կապակցությամբ՝ պարզ կլինի առաջիկա երկու օրերի ընթացքում: Սակայն ակներևաբար մեծ է հավանականությունը, որ այդ որոշումները կունենան իսկապես շրջադարձային նշանակություն եվրոպական անվտանգության համակարգի համար:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031