Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը (ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին է) նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Այն, որ Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է, հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Գրիգորի Խաչատուրովը մի շարք սկանդալային պատմությունների հետ է առնչվել։ 2010 թվականին նա մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որտեղ մեծ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Կարճ ժամանակ անց նա վերականգնվեց համակարգում եւ նշանակվեց այս նույն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ երեկ արդեն նշանակվեց հրամանատար։
Սույն նշանակումը երեկ համացանցում բուռն քննարկման առարկա էր դարձել եւ խիստ բացասական ընդունվել քաղաքացիների կողմից։ Ինչպես գրել էր մեր կայքի ընթերցողներից մեկը. «Այս նշանակումները ավելի շուտ ՀՀ բանակաշինության դագաղին խփվող մեխեր են հիշեցնում»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում