«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության արդեն նախկին անդամ Արթուր Գասպարյանն անդրադառնալով Հայ ազգային կոնգրես դաշինքին, որի անդամ է ԺՈւԿ-ը, ասաց, թե ՀԱԿ դաշինքն այլեւս փաստացի գոյություն չունի, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ «պլագիատ է տեղի ունեցել»։
«Հայ ազգային կոնգրես» անունը գողացել են՝ սարքել են կուսակցություն։ Մենք թեեւ ֆորմալ առումով ՀԱԿ անդամ ենք, սակայն ՀԱԿ-ն էականորեն շեղվել է իր բռնած ուղուց, ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հայ ազգային կոնգրես դաշինքի անունը վերցրին, սարքեցին կուսակցություն, եւ այժմ հասարակության մեջ Հայ ազգային կոնգրես դաշինքը նույնականացվում է Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ, որը նախկին ՀՀՇ-ն էր։ Այնպես որ, մենք չենք կարող մի քաղաքական միավորի հետ նորից մասնակցել ընտրությունների, որը «քցող» է»,- նկատեց Գասպարյանը՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի «քցող» ասելով. «Հայ ազգային կոնգրես խմբակցությունում կայացվում են որոշումներ, որոնք մեզ հետ ընդհանրապես չեն քննարկվում, եւ
այդ որոշումները ոչ այլ ինչ են, եթե ոչ «սամազվանեցություն»։ Այնինչ մենք 10 կուսակցությունով նախընտրական պայքար ենք մղել, ջանք թափել եւ մտել ԱԺ»։
Հարցին, թե երբեւէ հայտնե՞լ են իրենց դժգոհությունն այս առթիվ, Գասպարյանն արձագանքեց. «Երբ նրանք վերանվանեցին ՀՀՇ-ն ՀԱԿ-ի, այդ ժամանակ մենք բարձրացրինք մեր մտահոգությունը, թե էս ի՞նչ պլագիատով եք զբաղվում, եւ ասացինք՝ ինչ է, ՀՀՇ-ն այսուհետ պետք է ներկայացնի ՀԱԿ դաշի՞նքը։ Պարզ էր արդեն, որ քցոցի է գնում, եւ այն անունը, որը մենք բոլոր կուսակցություններով բարձրացրել էինք ու հասարակության մեջ որոշակի վերաբերմունք ձեւավորել, այդ անունը սեփականաշնորհեցին ՀՀՇ անդամները։ Հասարակությունն էլ թյուրիմացաբար ՀԱԿ-ն ընկալեց որպես ՀԱԿ դաշինք։ Այդ պահից սկսած՝ մենք խզել ենք մեր հարաբերությունները նրանց հետ, որովհետեւ հենց մանդատները դրեցին գրպանները, սկսեցին իրենք իրենցով որոշումներ կայացնել՝ առանց մեզ հետ քննարկելու»։
Կարդացեք նաև
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում