Հուլիսի 7-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի համաձայն՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Nissan Xtrail» մակնիշի 29 LO 222 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Մ. 1991 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Հրազդան գետում:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել վարորդ Լ. Մ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա ԲԿ»:
Կարդացեք նաև
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները պարաններով ֆիքսել են ավտոմեքենան, որը քարշակի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք: