ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը կարող է ամրապնդել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների նախկին դիվանագետ դեսպան Քենեթ Յալովիցը՝ մեկնաբանելով Լեհաստանում սկսվող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը.
«Ողջունելի կլիներ, եթե Հայաստանը նույնպես քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ, քանի որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սերտացումը կնպաստեր արտաքին քաղաքականության ոլորտում մանեվրելու ազատությանը»:
Յալովիցի խոսքով, Արեւմուտքում գիտակցում են որ Երեւանն առավել սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ.
«Միանշանակ հասկանալի է, որ Հայաստանը բարդ երկընտրանքի առջեւ է, սակայն այդ քայլերն առավել կավելացնեին Հայաստանի անկախության աստիճանը եւ դա հենց այն է, ինչ Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել»:
Կարդացեք նաև
Բուն գագաթաժողովը կենտրոնացած է լինելու երկու հիմնախնդրի վրա: Դրանք են Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարը եւ Ռուսաստանի կողմից հնարավոր վտանգների կանխարգելումը:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան
Աշխարհը ավերելով գալիս են : Հասան մեզ գառան մորթի հագած էս գայլերը : Հայաստանը եթե էս աղվեսներին հավատա, Լիբանանի օրը կընկնի:Հասան իրենց նպատակին` Ռուսաստանի դեմ տրամադրություններ առաջացնելով: