Լրահոս
Օրվա լրահոսը

Միջատի խայթոցի թույնը չեզոքացնելու համար խայթված մասի վրա քացախով թրջոց դրեք

Հուլիս 08,2016 13:00

Անքնության դեպքում սրունքները փաթաթել
քացախի մեջ թաթախված մաքուր լաթով

Հաճախ լսում եւ կարդում ենք քացախի բարերար ազդեցության մասին, բայց շատ անգամ մոռանում եւ բավարար քանակությամբ չենք սպառում այն, հակառակ այն բանի, որ բոլորիս համար ամենամատչելի դեղը քացախն է։

Տանը մեկ շիշ քացախ ունենալը սքանչելի գաղափար է, քանի որ, բացի խոհանոցում օգտագործելուց, քացախն ունի նաեւ բուժիչ հատկություններ։

Այն երկարեցնում է կյանքը։ Կենսանյութերով եւ հանքային աղերով հարուստ այս հեղուկը լավացնում է մեր հիշողությունը, մեղմացնում ցավերը եւ նպաստում երկաթի եւ կրի յուրացմանը մեր օրգանիզմի մեջ։

Ուսումնասիրությունները հաստատում են, որ քացախը, հատկապես խնձորի, նիհարեցնում է եւ նպաստում մարսողությանը։

kacax8.-2

Հոդերի ոլորման, նեւրալգիկ ցավերի դեպքում տրորեք 1 մեծ սխտոր (5-6 ատամիկ), լցրեք 400 միլիգրամ քացախի եւ 100 միլիգրամ օղու խառնուրդի մեջ, փակեք տարան, 15 օր թրմեք մութ, հով տեղում, հաճախակի թափահարեք, քամեք, ավելացրեք 1 թեյի գդալ նիվենու յուղ եւ օգտագործեք:

Եթե արդուկից կամ ջեռոցից ձեր ձեռքն այրվի, անմիջապես այրվածքի վրա վարդի քացախ դրեք։ Ցավր կանհետանա վայրկենապես։
Գլուխը լվանալուց հետո մազերը ցողել 2 բաժակ ջրի եւ կես գավաթ խնձորի քացախի լուծույթով։

Անքնության դեպքում սրունքները փաթաթել քացախի մեջ թաթախված մաքուր լաթով, թողնել 5 րոպե, ապա քնելուց առաջ հանել։
1 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1 թեյի գդալ մեղր եւ կես գավաթ խնձորի քացախ։ Խմել օրը 2 բաժակ՝ ճաշից 1 ժամ առաջ։

Այս թուրմը կօգնի անցկացնել ձեր հոգնածությունը։

Կոկորդի ցավի եւ գրգռվածության դեպքում 1 ճաշի գդալ խնձորի քացախով կամ մի փոքր գոլ ջրի հետ բացած՝ ողողել բերանն ու կոկորդը:

Հոգնած, կարմրած եւ ցավող ոտքերի համար չկա ավելի լավ բան, քան տաք քացախի լոգանքը։

Տաշտի մեջ գոլ ջուր, մեկ ափ ծովի աղ ու մեկ գավաթ խնձորի քացախ լցնել եւ այդ խառնուրդի մեջ առնվազն կես ժամ հանգստացնել ոտքերը։
Միջատի խայթոցի թույնը չեզոքացնելու համար խայթված մասի վրա քացախով թրջոց դրեք եւ շատ շուտ քացախը կչեզոքացնի թույնը։

Տարիքի հետ ձեռքերի վրա հայտնված սրճագույն արատները կանհետանան, եթե ամեն օր ձեռքերը շփեք քացախի մեջ թաթախված կիսված սոխով։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031