Բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել քրեական դատավարության մասնակցի նկատմամբ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ հիշյալ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մ.-ն հայտնել է, որ ինքը որևէ հանցագործություն չի կատարել, նախկինում տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանք ինքը տվել է ոստիկանության աշխատակիցների ճնշումների ներքո: 2016թ. մայիսի 19-ին՝ առավոտյան, իրեն հրավիրել են ոստիկանության Կումայրիի բաժին, այնտեղ տևական ժամանակ պահվել է, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով բռնություն են կիրառել իր նկատմամբ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն