«Պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելը տեխնիկապես բավականին բարդ է։ Դատեցեք ինքներդ, այդ մասին, Սերժ Սարգսյանից բացի, անպայման պիտի իմանային նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարները, շտաբների պետերը, կորպուսների հրամանատարներն ու ավելի փոքր միավորումների ղեկավարները (որպեսզի հանկարծ ինքնագործունեության չծավալեն), մի խոսքով՝ առնվազն 20-30 մարդ։ Հնարավո՞ր է, որ այդքան մարդ գիտակցաբար մասնակցեր պետական դավաճանությանը, եւ ոչ մի տեղից ինֆորմացիայի արտահոսք չլիներ։ Հավատացնում ենք՝ գրեթե անհնար է։
Երկրորդ՝ բացառված է, որ նախագահների մակարդակով քննարկվեր «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելու հարցը։ Խոսքը մի քանի շրջանների մասին լիներ՝ ուրիշ բան։ Վերջին հաշվով՝ եթե նման «պայմանավորվածություն» եղել է, դա կողմերին առանձնապես ոչինչ չի տվել։ Ու հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար թշնամու հետ հանցավոր գործարքի մեջ մտնել, եթե «արդյունքը» համարյա զրոյական է, իսկ դավադրության բացահայտման դեպքում Սերժ Սարգսյանը կկորցներ ամեն ինչ՝ արժանանալով դավաճանի խարանի։
Այնպես որ՝ «պայմանավորված պատերազմը» բացառված է, եւ նման մեղադրանքներ հնչեցնողները ոչ միայն «յուղ են վառում», այլեւ կարգին վնաս են տալիս բանակին։
Վերջին հաշվով՝ ի՞նչ սրտով պիտի զինվորները պահեն առաջնագիծը, եթե նրանց անընդհատ քարոզվում է, որ իրենցից համարյա ոչինչ կախված չէ՝ «վերեւներում» են պայմանավորվում, թե երբ պիտի սկսվի պատերազմը եւ ինչ արդյունքներ ունենա։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում