Օրերս ԼՂՀ դատախազությունը սահմռկեցուցիչ փաստեր էր հրապարակել ապրիլյան պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության եւ նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ։ Երեկ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ներկայացված այդ նոր փաստերը տրամադրվե՞լ են միջազգային կազմակերպություններին։
– Պարոն Մելիքյան, ԼՂՀ դատախազության կողմից հրապարակված փաստերը, մասնավորապես այն փորձաքննությունների արդյունքները, թե ինչ դաժանությամբ են սպանվել զինծառայողները, Դուք միջազգային կառույցներին ներկայացրե՞լ եք արդեն, թե՞ ոչ։
– Այն տվյալները, որոնք հրապարակվել էին դատախազության կողմից, մեզ ավելի շուտ են հատկացված եղել։ Մինչ դրանց հրապարակումը հունիսի 26-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ես գտնվել եմ Բրյուսելում եւ այնտեղ հանդիպումների ընթացքում այդ փաստերը ներկայացրել եմ մեր
այնտեղի գործընկերներին, մասնավորապես, հասարակական
Կարդացեք նաև
կազմակերպություններին, Եվրոպական պառլամենտի պատգամավորներին, աշխատակազմի ներկայացուցիչներին։
Նշեմ նաեւ, որ մենք սեփական փաստահավաք ենք իրականացնում, որը դեռ ընթացքի մեջ է։ Դատախազության հրապարակած տվյալները մեզ ավելի շուտ են տրամադրվել, քանի որ մենք խնդրել էինք մեր գործընկերներին հնարավորության դեպքում մեզ տրամադրել ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ընտրված գործողությունների վերաբերյալ փաստերը:
– Պարոն Մելիքյան, Արցախի նախկին ՄԻՊ Յուրի Հայրապետյանը դիմել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններին։ Կրկին որեւէ արձագանք չկա՞։
– Մենք ֆորմալ արձագանքներ չենք ակնկալում։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում