ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ շնորհեց բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Անդրեյ Կոնստանտինովին, Միքայել Պողոսյանին, Սերգեյ Պոլուխինին, Կոնստանտին Միրզոյանին, Անդրե Սփայթին, Ամիրան Ամիրխանովին, Զարեհ Զարգարյանին, Արթուր Խաչատուրյանին, Արտյոմ Թավակալյանին և Միքայել Դանիելյանին:
Նախարարի հրամանով հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանին շնորհվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wsy.am-ի