Հենիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրեց՝ այն հետագայում եւս մեկ տարով երկարացնելու հեռանկարով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը այդ առիթով հայտարարել է, թե սա իր համար իրականացած երազանք է: Նշելով, որ հպարտ է այսպիսի հարուստ պատմություն ունեցող թիմում հանդես գալու հնարավորություն ստանալով՝ Մխիթարյանը ավելացրել է, որ խաղալով այս թիմում, ինքը հարգում է հոր՝ հայկական ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկի՝ Համլետ Մխիթարյանի, հիշատակը, որն իրեն մանկուց սովորեցրել է սիրել ֆուտբոլը, ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ