Հենց նոր կայքերից մեկում կարդացի, որ հնարավոր է Գյումրիում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն սատարի ՀՀԿ-ի թեկնածուին: Կուսակցության անունից լիազորված եմ հայտարարելու, որ ո՛չ Գյումրիում, ո՛չ էլ որևէ այլ դեպքում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին չի սատարելու: Սա՝ ի գիտություն այն քաղաքական անհանգիստների, ովքեր հերթական անգամ փորձում են իրենց մտասևեռումները ներկայացնել որպես իրականություն:
ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյան