Լրահոս
Օրվա լրահոսը

«800 հեկտարը մեր հողերն են. ցանկացած վայրկյանի, երբ հրաման եղավ, հետ կբերենք». Ամարասի Արթուր

Հուլիս 06,2016 20:15

«Եթե մենք ունենք հաղթանակ 20 տարի առաջ և 20 տարի հետո կորցնում ենք այդ հաղթած հողը, որ հետ ենք վերցրել Ադրբեջանից, ապա կարևոր չէ 800 հա է, 50, թե 1500»,-դերասան Հայկ Մարությանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքի մասին:

Kargin HaykoՆրա խոսքով մենք շատ-շատ հողեր ունենք, որ այսօր անմշակ են Հայաստանում, Արցախում, կա արտագաղթ և եղած բանից մենք չենք օգտվում. «Այստեղ հարցը ոչ թե հողի չափն է, դնենք սանտիմետրերով չափենք,այլ ավելի շատ գաղափարական և բարոյական հարց է սա: Մենք 20 տարվա մեջ առաջին անգամ հող ենք տվել: Եթե մասնագետներն ասեն, որ գիտեք` ինչ կա, էս հողը տվել ենք, որ հետո երկու անգամ ավել վերցնենք, հարց չկա, բայց եթե տվել ենք և վերջ , ինձ համար դա կարևոր կորուստ է: Տխրեցնում է»:

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կորցրած հողերը հենց հիմա պատրաստ են հետ վերցնել, պարզապես քննարկելով վերադասների, այսօրվա բանակայինների հետ՝ հասկացել են, որ վերցնելով հարց չի  լուծվում. «Պատրաստ ենք առաջ գնալու, բայց այս պահին այդ հրամանը չկա: Ես չեմ համարում, որ 800 հա կորցրած է, ով մտածում է, որ կորցրած է, դա միայն իր կարծիքն է, ինձ համար կորցրած հող չկա: Մեր հողերն են, ցանկացած վայրկյանի, երբ հրաման եղավ, հետ կբերենք»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031