Դերասան Հայկ Մարությանի կարծիքով` Հայաստանում պաշտոն զբաղեցնող մարդկանց ընտրությունը կախված չէ իրենց գործունեությունից:
Aravot.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վերընտրվելու փաստին:
Նրա խոսքով`յուրաքանչյուր կայացած պետությունում, որտեղ մի փոքր ժողովրդավարություն կա, երբ ինչ-որ մեկը պաշտոնում ընտրվում է, կապ չունի, թե որ ոլորտում, այդ պաշտոնավարման տարիներին աշխատում է տրված ժամանակում իրեն այնպես ցույց տալ, որ մյուս ընտրություններին վերընտրվի. «Հայաստանում սա խնդիր է, որովհետև ընտրությունը կախված չէ գործունեությունից և քո արված արտահայտությունից: ԱԺ-ում, եթե շատ պատգամավորներ այնպիսի արտահայտություններ են իրենց թույլ տալիս, որ թվում է՝ հաջորդ ընտրություններում բացառապես ոչ մի շանս չունեն վերընտրվելու, բայց վերընտրվում են: Այնպես որ, չեմ կարծում, որ մարդու արած արտահայտություններն ու վերընտրվելը իրար հետ կապ ունեն Հայաստանում»:
ՀՀ ԳԱԱ նախագահի հնչեցրած «քոսոտ երկիր» արտահայտության մասին Aravot.am-ի հետ զրույցում երաժիշտ Վազգեն Ասատրյանը կարծիք հայտնեց, որ եթե արտահայտություն ես անում, որի համար չես կարող պատասխան տալ, ավելի լավ է՝ չանես: Ըստ պարոն Ասատրյանի` հնարավոր է՝ ուրիշ բան է ցանկացել ասել. «Միգուցե մի բան է ուզել ասել, բայց այլ բան է դուրս եկել: Եթե բուն իմաստով է ասել, ապա ես համաձայն չեմ իր հետ, քոսոտ երկրները ուրիշներինն են, իմ երկիրն ամենալավն է: Եթե քոսոտ է, քոսոտ երկրում ինչի՞ եմ ապրում»:
Կարդացեք նաև
Իսկ Ռադիկ Մարտիրոսյանի՝ նախագահ վերընտրվելու վերաբերյալ հարցին պարոն Ասատրյանը պատասխանեց. «Դա ավելի քաղաքական բնույթի հարց է, որին չեմ ուզում պատասխանել, ինչպես ասում է «Նվագախմբի տղաները» ֆիլմում՝ Մուզիկանտ պոլիտիկա նայն-նայն»:
Երաժիշտի խոսքով՝պետք է աշխատել, որ երկիրը ծաղկի.«Որ ամեն մեկն իր գործը ժամանակին անի, ճիշտ անի, մենք առաջ կգնանք: Թե չէ ամեն առավոտ 3մլն նախագահ է արթնանում, էդպես չի լինի: Բոլորը ուզում են նախագահ, նախարար, տնօրեն լինել: Ամեն մարդ պետք է անի իր գործն ու պատասխան տա իր արարքի համար»:
Լուսանկարը` Վազգեն Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Էս ինչ անկապ պատասխաններ եք տալիս: Ի՞նչ է նշանակում քոսոտ երկրները ուրիշներինն են, իմ երկիրն ամենալավն է: Էդ ուրիշներինը, ո՞ւմը: Ուրիշ երկիրը, ուրիշի երկիրը ի՞նչ կապ ունեն: Ու խի են քոսոտ: Այսինքն մեկը քեզ հայհոյի, դու ասես խի ես ինձ հայհոհյում, ուրիշին հայհոյի: Ով որ ասել ա քոսոտ երկիր, քոստը ինքն ա, իրա ընտանիքն ու իրա շրջապատը: Գոնե սենց պատասխան ա պետք տալ: