Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Ղարաբաղը էսօր տենց հեշտ պրյանիկ չի, մեծ բեռ ա, տակը մտնողը պիտի կարողանա պատասխան տա». Tert.am

Հուլիս 06,2016 19:35

Tert.am-ի հարցերին պատասխանում է օրերս կրկին Արցախ վերադարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

-Պարո՛ն Բաբայան, այժմ Դուք Արցախում ի՞նչ հանդիպումներ եք ունենում և ի՞նչ ծրագրեր ունեք:

– Առանձնապես ոչ մի հանդիպում չեմ ունենում, զուտ անձնական գործերով եմ եկել: Ծանոթ մարդիկ կան, եթե գալիս են, բարևում են, բարևում եմ, եթե չէ, չէ: Ներքաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում:

Ասել է թե՝ դեռ չե՞ք սկսել քաղաքական գործունեությունը:

– Ընդհանրապես չեմ էլ ուզում սկսեմ:

– Հնարավո՞ր է՝ պատճառը Հայկ Խանումյանի ծեծն էր ու իշխանության վերաբերմունքը Ձեր վերադարձին:

– Խանումյանի ծեծով չէին կարողանալու վերաբերմունք փոխեին: Ես էդքանը պարզ գիտեի, տեղյակ եմ՝ ինչ ա կատարվում, ինչ է լինում: Հասարակությունը պետք ա իր ապագան որոշի, պարոն Բաբայանով չի: Հասարակությունը պետք է ինքն իրենով հասկանա՝ ուր է գնում, ճիշտ ճանապարհի վրա՞ է, թե չէ: Թե չէ, եթե հասարակությունը ցանկություն չունի, ինչքան էլ դու քաղաքականությամբ զբաղվես, չես կարա ոչ մի բան փոխես:

– Բայց հասարակությունը բավական բազմամարդ բանակով եկել էր Ձեզ դիմավորելու, այսինքն՝ հետաքրքրություն, ցանկություն կար:

– Հետարքրքություն կա, բազմամարդ եկել էին, կարող էին մի քանի անգամ ավել գային, բայց քանի որ իշխանությունը փորձել է փակի էդ ճանապարհը, հասարակությունը հասկացել է, որ ինքը խնդիր ունի լուծելու: Իրենք գիտեն՝ ինչով պետք է զբաղվել: Դրա համար կխմբվեն, Դուք էլ կտեսնեք, եթե դա է Ձեզ հետաքրքրում:

– Իսկ Դուք հիմա քաղաքական որևէ ուժի հետ համագործակցո՞ւմ եք։ Ասել էիք, որ գաղափարակիցների հետ հնարավոր է համագործակցեք:

– Ոչ։ Երբ որ ժամանակը կգա, ես կտեսնեմ, որ իրոք էդ ուժերը անկեղծորեն հասարակության համար են պայքարում, կաջակցեմ իմ հնարավորության չափ: Բայց եթե էսօր ես չեմ տեսնում դա, դեռ խաղ եմ տեսնում, ամեն քաղաքական ուժ իր խաղն ա խաղում, ես որևիցե մեկին ոչ աջակցելու, ոչ սատարելու կարիք չունեմ: Իմաստ էլ չեմ տեսնում:

– Հայաստան վերադառնալու սկզբում Դուք կարծես նաև քաղաքական հայտ էիք ներկայացրել: Այսպիսով՝ Ձեր առաքելության քաղաքական մասն ավարտվե՞ց:

– Ես ո՞նց կարամ քաղաքական հայտ ներկայացնել, եթե ես առաջին իսկ օրից ասել եմ՝ որևիցե պաշտոնի ակնկալիք չունեմ: Որևիցե քաղաքական ուժի հետ չեմ միանում, որևէ կուսակցության անդամ չեմ դառնում: Որտեղի՞ց վերցրեցիք, որ ես քաղաքական հայտ եմ ներկայացրել: Ես մտահոգված եմ մեր երկրով և փորձում եմ էն, ինչ որ ես եմ հասկանում անել, որ վտանգի տակ չլինենք: Ուրիշ ոչնչով, անկեղծ, չեմ զբաղվում: Կարող ա՝ մարդիկ իրանց համար ենթադրություններ են անում, կինո են պատմում, ուզում են իմ արտահայտությունը քաղաքականացնել, դա իրանց խնդիրն է:

– Ասել է թե՝ չե՞ք ուզում ԼՂՀ պաշտպանության նախարար դառնալ:

– Իհարկե ոչ: Քաղաքական թիմ գոյություն ունի էսօր, ես գնում եմ, մտնեմ էնտեղ՝ ի՞նչ անեմ: Էդ թիմի մեջ ինձ տեսնո՞ւմ եք, իհարկե չեք տեսնում:

– Ուղղակի այդ դեպքում կողքից փոփոխություն անելը շատ դժվար չի՞ լինի:

– Ես փոփոխություն չեմ անում: Ես ասում եմ՝ այս վտանգը կա մեր առաջ, վտանգը հեռու չի, բերեք, էս փոփոխությունն արեք, իսկ եթե վաղը չկարողացաք փոխզիջումներով խնդիրը լուծեք ու եկաք նոր պատերազմի ու սա բաց թողնեք, լուրջ պրոբլեմ եք ունենալու: Հետո չասեք, ոչ մեկը չխոսեք: Ես սա եմ ասել ու ցուցակ ներկայացրել. կընդունեն, չեն ընդունի, դա իրանց խնդիրն ա:

– Իսկ Ձեր ծրագրերը որո՞նք են։ Եթե քաղաքականությամբ չեք զբաղվելու, ապա ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք տեսնում Ձեր առաքելությունը։ Ասել էիք, որ Ձեր առաքելությունը տեսնում եք Արցախում:

– Արցախում ես տեսնում եմ հետևյալ կերպ՝ խորհուրդ տալ, որ բանակը հզորանա, ուրիշ ոչ մի կերպ: Ու բանակն ունենա իր արդիական զենքերը, որ պատրաստ լինի ցանկացած խնդիրները լուծելու:

– Սակայն փաստորեն Սեյրան Օհանյանն ասում է, որ Դուք Ձեր կատարելիքն արդեն արել եք, որ ռազմական գաղտնիքներ եք բացահայտում:

– Ես չգիտեմ, չեմ լսել, որ նման բան է ասել Ձեր ասած անձնավորությունը, որ ռազմական գաղտնիք կամ ինչ-որ հարցեր: Ամեն ինչ ժամանակն է գնահատում: Շատ քիչ համբերություն,  ու ժամանակն ամեն ինչի պատասխանը տալու է:

– Պարո՛ն Բաբայան, Արցախի իշխանությունները սկզբում համաձայնել էին Ձեզ հետ հանդիպել, սակայն հետո հրաժարվեցին, դա ինչպե՞ս եք գնահատում:

– Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, նման բան չի եղել: Որևիցե իշխանության հետ ոչ ցանկություն եմ ունեցել հանդիպել, ոչ էլ դիմավորման խնդիր ա եղել: Ինձ անկեղծ եկել էր իմ ժողովուրդը տեսնելու, իմ կողքին լինելու, էդքանը: Իշխանություն ինչքան ունեցել եմ, ինձ հերիքում ա: Նորից կարիք չունեմ…: Հետո Ղարաբաղը էսօր տենց հեշտ պրյանիկ չի, մեծ բեռ ա, տակը մտնողը պիտի կարողանա պատասխան տա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Tert.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031