Սոցիալական հարցումներ իրականացնող միջազգային «Գելափ» ընկերությունը տվյալներ է հրապարկել, որոնցից պարզ է դառնում, թե որ երկրի քաղաքացիներն են ամենապատրաստակամը սեփական երկրի համար կռվելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։
Ըստ հրապարակված տվյալների՝ սեփական երկրի համար պատերազմելու համար ամենապատրաստակամը Մարոկկոյի բնակիչներն են, որոնց 94%-ը պատրաստ է կռվել սեփական հայրենիքի համար։ Նրան հաջորդում են Ֆիջիի, Պակիստանի, Վիետնամի և Բանգլադեշի բնակիչները։
Ուշագրավ է, որ սեփական երկի համար պատերազմելու պատրաստակամություն հայտնածների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, որի քաղաքացիների 85% պատրաստ է կռվել սեփական երկրի համար։ Նույն ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը (76%), իսկ ահա Հայաստանի Հանրապետությունը 15-րդն է։ Մեր երկրի քաղաքացիների 72%-ը պատրաստ է կռվել հանուն մեր հայրենիքի։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ այս ցուցակը եզրափակում է Ճապոնիան, որի քաղաքացիների միայն 11%-է պատրաստ կռվել հանուն Ճապոնիայի։