Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն անդրադարձել է Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում զբոսաշրջիկների քանակին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ըստ նախարարի՝ մուսուլմանական տոների կապակցությամբ Թուրքիայում հայտարարված 9 օրյա արձակուրդը դրական ազդեցություն է ունեցել Միջերկրական ծովի թուրքական ափի հյուրանոցների համար, որովհետև օրինակ Անթալիայի, Մուղլայի և Չեշմեյի բոլոր հյուրանոցները ամբողջովին լցված են հանգստացողներով։
Անդրադառնալով արտասահմանցի զբոսաշրջիկների այցելություններին՝ նախարարը հիշեցրել է խոսքը, թե իրենք ամեն ինչ կանեն այդ զբոսաշրջիկներին իրենց մոտ բերելու համար։ Թուրք նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ իրենց հաջողվել է իրականություն դարձնել իրենց խոստումը։