Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պավել Մամայեվը և Ալեքսանդր Կոկորինն իրենց հանգիստն անցկացնում Մոնտե Կառլոյի գիշերային ակումբներից մեկում։ Այս մասին հաղորդում է ռուսական Lenta.ru-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մամաևն ու Կոկորինը նարգիլե ծխում, շամպայն խմում և զվարճանում Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգի ներքո։ Աղբյուրի փոխանցմամբ ֆուտբոլիստները 500 շիշ շամպայն են պատվիրել այդ ակումբում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 250 հազար եվրո։
Այս դեպքին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ կոչ անելով զգուշորեն արտահայտվել այդ դեպքի կապակցությամբ, քանի դեռ չեն բացահայտվել բոլոր մանրամասները։ Պեսկովին չի հաջողվել հետևել իր իսկ հորդորին և նա որպես խայտառակություն է որակել ռուս ֆուտբոլիստների արարքը։ Պեսկովն ասել է նաև, որ, եթե պարզվի, թե այդ ամենի մեղավորն իսկապես ֆուտբոլիստներն են, թող Աստված նրանց դատի։
Կարդացեք նաև