2016թ. հուլիսի 6-ին Վրաստան կատարած այցի շրջանակներում Ջոն Քերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ստորագրել է հուշագիր «Վրաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին»։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, որի հետ հանդիպումը տևել է շուրջ մեկ և կես ժամ։ Նախատեսվում է նաև, որ այսօր Ջոն Քերին հանդիպում կունենա նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։