Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում վերակառուցվում է «Չինարի» այգին

Հուլիս 06,2016 18:20

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Չինարի» այգի, ծանոթացել հանգստի գոտու վերակառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Քաղաքապետին  ներկայացնելով  ծրագրի  մանրամասները` պատասխանատուները նշել են, որ ցուցաբերվում է համալիր մոտեցում, ինչի շրջանակում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հանգստի գոտում արդեն իսկ տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, ամբողջությամբ արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը, վերակառուցվել է շատրվանային համալիրը, որն ապահովված է նաև ժամանակակից լուսային էֆեկտներով: Աշխատանքների վերջնարդյունքում 1998թ.  ստեղծված «Չինարի» այգին, որն, ի դեպ,եղել է Հարավ-Արևմտյան թաղամասի առաջին հանգստի գոտին, ամբողջությամբ կվերագտնի իր երբեմնի հմայքն ու նպատակային նշանակությունը:

Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև ձևավորվել է իսկապես հաջողված համագործակցություն, որի լավագույն օրինակներից մեկն էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Չինարի» այգու վերակառուցումն է: Այգին գտնվում էր անմխիթար վիճակում և մասնավորի մասնակցությունն ու ներդրումն իսկապես կարևոր էր ու սպասված: Վստահ եմ, որ հանգստի այս գոտին դառնալու է օրինակելի: Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այգիների վերակառուցման ուղղությամբ ևս մենք ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում և երբ այդ գործին միանում է նաև մասնավորը, իսկապես ողջունելի է: Բազմիցս նշել եմ, որ մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար և մասնավոր բոլոր այն ընկերությունները,  որոնք ցանկություն կհայտնեն իրենց մասնակցությունն ունենալ Երևանի բարեկարգման ծրագրերին, մենք կլինենք նրանց կողքին և մեր լիազորությունների շրջանակում կաջակցենք», – ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031