2016թ. հուլիսի 5-ին կայացել է Եվրասիական տնտեսական համագործակցության հերթական նիստը՝ կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ։
Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է ԵՏՄ առջև ծառացած մարտահրավերներն ու կազմակերպության անդամ պետությունների միջև գոյություն ունեցող բարդությունները, որոնք կարող են խոչընդոտել ապրանքների ազատ շրջանառությունը, աշխատանքային ուժի տեղաշարժին ու նմանատիպ բնույթի այլ հարցերի։
Նիստի ընթացքում կազմակերպությունը որոշել է քննարկել, այսպես կոչված, «Սպիտակ գրքի» ստեղծման նախաձեռնությունը։ Դա ծրագրային փաստաթուղթ է, որի մեջ ներառված են մի շարք խոչընդոտներ, որոնք խանգարում են ԵՏՄ հետագա զարգացմանն ու կազմակերպության անդամ պետությունների միջև համագործակցության աճին։
Թեմայի կապակցությամբ Տիգրան Սարգսյանն իր խոսքում ասել է. «Սկզբունքորեն կարևոր է զարկ տալ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչքան էլ, որ դրանք բարդ լինեն»։
Կարդացեք նաև