Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) այսօր բացվեց Չինագիտական կենտրոն։ «Global Group International Holding of Suite» ընկերության աջակցությամբ բացված կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով։
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման գործում մեծ ներդրում ունենալու համար ԵՊԼՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց Կենտրոնի բացմանն աջակցած Ջոննի Հոնին, Ճեն Յոնսիոնին և Ծինբո Սոնին:
«Մենք էլ մեր հերթին ենք ցանկանում նպաստել հայ և չին ժողովուրդների բարեկամությանը, մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը: Հետագայում կավելացնենք մեր ներդրումները Հայաստանում, հատկապես մշակութային ոլորտում: Հայերը շատ խելացի, աշխատասեր ժողովուրդ են: Այստեղ մարդկային ռեսուրսն ամենամեծ կապիտալն ու արժանիքն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ջոննի Հոնը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ