Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2016թ. օգոստոսին Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Պեսկովի խոսքերով՝ Պուտինի այցը Բաքու պայմանավորված է Ադրբեջանի մայրաքաղաքում սպասվող Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպումով։ Հաղորդվում է նաև, որ Բաքվում նախագահների միջև հնարավոր են երկկողմ ձևաչափով հանդիպումներ։