Հուլիսի 6-ի կեսօրին տեղատարափ անձրեւ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, ինչի հետեւանքով սելավատարերը ամբողջությամբ լցվել են, եւ անձրևաջուրը հոսել է փողոցներով:
Իրավիճակին ամբողջությամբ իրազեկ լինելու նպատակով, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է Ապարան: Տեղում պարզվել է, որ անձրեւի առատությամբ պայմանավորված` փողոցներից բացի, անձրեւաջրով են լցվել նաեւ 5 սեփական տների նկուղները:
Մարզպետի հանձնարարությամբ սկսվել են ջրահեռացման, փողոցների երթեւեկելի հատվածների մաքրման աշխատանքները: Միաժամանակ, ստեղծված մարզային հանձնաժողովը ճշգրտում է պատճառված վնասների չափերը:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան