Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծնկի եկած Էրդողանը վտանգավոր է». Սոս Գիմիշյան

Հուլիս 06,2016 17:10

«Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հայտարարեց, թե Ռուսաստանն ինքն էլ հասկանում է, որ Թուրքիան շարունակելու է նույն կերպ վարվել Ղրիմում, Սիրիայում չի դադարելու ԻԳԻԼ-ին օգնել, քանի որ դա էլ իր բիզնեսն ու քաղաքական նպատակներն են:

Սոս Գիմիշյանը վստահեցրեց. «Այս մերձեցումը հին հարաբերություններին չի հանգեցնի»: Ըստ նրա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեղն է ընկել, դրա համար ծնկի է եկել. «Մարդը ներողություն է խնդրել, ծնկի եկել: Բայց ծնկի եկած Էրդողանն էլ շատ վտանգավոր է, նա բաց դանակը պատրաստ պահելու է, որ որտեղ կարողանա, վրեժխնդիր լինի: Սա Ռուսաստանն էլ է հասկանում: Էրդողանը գնաց այդ քայլին, քանի որ Թուրքիան ծանրագույն վիճակում է. քրդական խնդիր կա, նա ուղղակիորեն օժանդակում է իսլամական պետությանը, որը աշխարհի կողմից չի ընդունվում»:

Սոս Գիմիշյանի կարծիքով` եթե ռուս-թուրքական հարաբերությունները չկարգավորվեին, կարող էինք անգամ Արևմտյան Հայաստանի հարց լուծել, Մոսկվայի, Ղարսի պայմանագրերը չեղյալ կարող էին համարվել, սակայն պատերազմի վտանգ կար: Մինչդեռ հարաբերությունների բարելավման պարագայում այս խնդիրների լուծումն անհնար է, բայց, գոնե, պատերազմի վտանգ չկա: Մերձեցման դրական հետևանքը պարոն Գիմիշյանը համարում է այն, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները Թուրքիայի համար զսպող հանգամանք կլինի Հայաստանի հանդեպ ակնհայտ ագրեսիայի գնալու հարցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031