Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը գուցե միանա Հայաստանին, գուցե ինքնորոշվի առանձին, ինչպես օրինակ Կոսովոն». Լեռնիկ Ալեքսանյան

Հուլիս 06,2016 16:56

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր մեկնաբանեց, թե ինչ է նկատի ունեցել «Առավոտի» հարցազրույցում՝ ղարաբաղյան պատերազմին Պուտինի մասնակցության մասին խոսելով.

«Չեմ էլ հիշում՝ ինչ բառերով եմ ասել, բայց ես կողմնակից եմ ՌԴ եւ Հայաստանի բարեկամական հարաբերություններին, այդ երկու ազգերի շահերը ռազմավարական առումով միշտ համընկնել, համընկնում ու համընկնելու են: Ես ասել եմ, որ լինում են դեպքեր, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև շահերի բախում է լինում։ Այդ բառը հիշում եմ, որ ասել եմ՝ Ռուսաստանը մտրակի և մեղրի քաղաքականություն է վարում։ Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ՌԴ-ն, իր շահերից ելնելով եւ որպես Հայաստանի ռազմավարական բարեկամ՝ իր արտաքին քաղաքականությունը չի համընկնել մեր շահերին: Բայց երբ կոնտեքստից մի քանի բառ կտրում ես և ներկայացնում, կարող է այլ կերպ հասկացվել։ Գուցե Ռուսաստանին ձեռնտու է եղել պատերազմը, բայց կտրել կոնտեքստից և այդպես ներկայացնել, ճիշտ չէ»,- այսօր «Հայելի» ակումբում պարզաբանեց պատգամավորը:

Պատգամավորը համոզված է՝ ապագայում էլ են լինելու դեպքեր, երբ հակասություններ են լինելու երկու երկրների միջև, պարզապես. «Մենք հույսներս պետք է առաջին հերթին դնենք մեր ուժի վրա, հաշվի առնենք, որ կան ազգի շահեր ու նրանք կարող են իրենց շահերը պաշտպանել»:

azat-arshakyan-1Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

«Նրանք դաշնակիցներ են, իսկ մենք ՀԱՊԿ-ում գերի ենք… Ռուսաստանը կամ դառնում է ժողովրդավար, կամ մնալու է թաթար-մոնղոլական մի միություն։ Իսկ Թուրքիան ավարտել է իր առաքելությունը և շուտով կկործանվի, քանի որ այդ երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ կան»։

Լեռնիկ Ալեքսանյանն էլ ԼՂ հիմնահարցի կարգավորման իր տարբերակը նշեց. «Մեր խնդիրն է հիմնավորել, որ տարածքային ամբողջականությունը պետք է ստորադասվի ինքնորոշմանը։ Ղարաբաղը գուցե միանա Հայաստանին, գուցե ինքնորոշվի առանձին, ինչպես օրինակ Կոսովոն»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031